Մոնթեն ռազմական բնածին տաղանդ ուներ. հիշում են նրան ճանաչողները

Երեկ՝ ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան տարելիցի օրը Եռաբլուրում Ռազմինֆոն զրուցեց հերոսին ճանաչող մարդկանց հետ։ Ստորև ներկայացնում ենք Մոնթեի մասին նրանց հուշերից մի քանիսը։

Ձախից աջ՝ Գնդապետ Խաչատրյան, ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյան

Ձախից աջ՝ գնդապետ Խաչատրյան, ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյան

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը հիշում է.

1993 թ մարտին՝ հավանաբար ամսի 20-ի կողմերը կլիներ, Քելբաջարի գործողությունից առաջ մեր կամավորական բիրգադը խնդիր էր կատարում Մարտակերտի ուղղությամբ, իսկ Մոնթեն առաջադրանք ուներ Քելբաջարի ուղղությամբ։

Մոնթեին հանդիպել եմ Պուշկինյալ կոչվող բարձունքի գրավումից հետո։ Նա համագործակցում էր այդ գործողության ժամանակ։ Քելբաջարում արդեն ստանձնեց արևելյան ուղղության պաշտպանությունը։ Մեր տղաներից էլ կային. 26-ի Յուրան, հետախույզներ Հայկազ Անանյանը։ Դա եղել է իմ միակ ու վերջին հանդիպումը։ Տպավորված եմ նրա համբերատարությամբ, խորաթափանցությամբ, անմիջականությամբ, շրջահայացությամբ։ Զարմանալի է՝ մարդ, ով ամբողջ կյանքում Հայաստանում չապրելով, այդպես կարողացավ իսկույն ինտեգրվել, իր ձեռքը հավաքել։

Վազգեն Սարգսյանի խոսքերն եմ ուզում հիշեցնել. «Ազատամարտը մեզ տվեց շատ հերոսներ, զորավարներ, հրամանատարներ։ Նրանք այդ հաջողություններին հասնում էին իշխանության գործադրմամբ, խստությամբ, գիտելիքներով, իսկ Մոնթեն դրան հասավ սիրո շնորհիվ, սիրեց բոլորին։

Ըստ Պողոսյանի՝ Վազգենի ամենամեծ գնահատականը Մոնթեին եղել է սա. «Մոնթեն Դանկոն էր, ափսոս փչացրել են թեման։ Նա Դանկոյի նման սիրտը այրեց և ճանապարհ բացեց մեզ համար»։

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

Ազատամարտիկներ՝ (ձախից աջ) Պռոշյանից Գագիկ, «Մորուք» Նորիկ

Իսկ «Ազատություն» ջոկատում կռված ազատամարտիկ «Մորուք» Նորիկի հիշողություններում Մոնթե Մելքոնյանը այսպիսին է.

«Երբ իր կնոջ՝ Սեդայի հետ ժամանեց, եկավ մեր շտաբ, ծանոթացա։ Գործողությունների ժամանակ էլի հանդիպել եմ։ Լավ մարդ, լավ մտավորական, բնածին ռազմական տաղանդով, որի առաջ խոնարհվում ենք։ Ցանկալի է, որ նրա նման հրամանատարներ շատ ունենանք։ Մի անգամ էլ Օմարում հանդիպեցինք»։

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը դժվարությամբ էր խոսում։ Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպես է ծանոթացել Մոնթեի հետ, պատասխանեց.

«Իմ հրամանատար Կարոտի հետ 1992 թվականին գնում էինք Շահումյան, նրանք էլ էին գնում։ Ես իմ հրամանատարներին հարցրի ով է, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց՝ Մոնթե՜ն է, Մոնթե՜ն… բարևել եմ, խոսել։

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը

Պռոշյանից ազատամարտիկ Գագիկը

Ամենաշատը գնահատում եմ իր ռազմական ոգին։ Ինքը հենց ռազմական ոգին էր, տղա երեխաներին այնպես էր ոգեշնչում, որ … (հուզվում է ” Ռազմինֆո)։ Իր պահվածքը, հոգեբանությունը… Որ ասում են «խոնարհ հերոսներ», ինքը խոնարհ հերոս էր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *