Մոնթեի քարտեզում Եվլախը բնական սահմանագիծ էր. Վովա Վարդանով

Հունիսի 12-ին՝ Մոնթե Մելքոնյանի մահվան 20-րդ տարելիցի օրը, Ռազմինֆոն Եռաբլուրում հանդիպեց հերոսի ընկերներից Սպանդարյան ջոկատի մարտական հրամանատար Աշոտ Ղարիբյանին և նրա հրամանատարներից հետախույզ Վովա Վարդանովին։ Ներկայացնում եք, թե ինչպիսին է Մոնթեն նրանց հիշողություններում։

Մոնթե Մելքոնյանի տապանաքարը Եռաբլուրում

Մոնթե Մելքոնյանի տապանաքարը Եռաբլուրում

Վովա Վարդանովը եղել է Մոնթե Մելքոնյանի հրամանատարը։ Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպիսին էր Մոնթեն որպես զինվոր՝ Վարդանովը պատասխանեց.

«Շատ կարճ՝ 9 ամիս 1991 հունվարից մինչև սեպտեմբեր, Մոնթեի խումբը մտավ մեզ մոտ։ Ղարաբաղ գնալուց առաջ ծանոթացանք, ինչի համար չեմ ափսոսում։ Ինքը այս պատերազմի վառ էջերից մեկն է, որ կարողացել եմ կյանքիս գրքի մեջ թերթել։ Ինձնից հետո Շահումյանում նրա հրամանատարն է եղել Կոռնիձորի Արայիկը, այնուհետև Մոնթեն Մարտունի է գնացել՝ արդեն որպես հրամանատար»։

Ես ընդհանրապես Մոնթեի ու իր հետ սփյուռքահայերի՝ մեր ջոկատ մտնելուն դեմ եմ եղել։ Բայց երբ շփվեցի, հենց առաջին հայացքը հերիք էր. իր մեջ մեծ պոտենցիալ կար, ես ջահել էի, միանգամից չտեսա, որոշ ժամանակ պետք եղավ։

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանով

Նախօրոք իմացել էր երևի, որ պատմություն եմ սիրում, հնեաբանություն, թեթև մի երկու ակնարկ արեց, սիրտս շահեց այն աստիճան, որ տարվեցի։ Հետո եկել եմ համոզել մեր ջոկատի տղաներին, որ Մոնթեի խումբը մեզ մոտ մտնի։ Մեկ երկու ամսվա մեջ ֆորմայի մեջ մտավ։ Ուրիշ է քաղաքային պայմաններում ինքնապաշտպանությունը, այլ է մարտական գործողությունը սարերում։ Շատ գրագետ զինվորական էր։ Մեկ երկու ամսվա ընթացքում նա եկավ ու հասավ շատ-շատերիս, շատ շատերից էլ անցավ։ Իր տղաներին պետք եղավ 6 ամիս։

Ես քարտեզների վրա աշխատելու համար միայն մեկ հոգու էի մոտ թողնում՝ Արտակ Բագրատյանին (Գայլուկ) հետախուզության գծով իմ տեղակալն էր: Մոնթեն 2 ամիս հետո շատ պինդ տեղ զբաղեցրեց քարտեզի կողքին։

Ուներ անձնական քարտեզ, որ Եվլախի կետով վերջանում էր։ Այնպես էր նախագծած, որ Կուր գետը պետք է լիներ մեր բնական սահմանագիծը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *